20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» հետ

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ:

Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ: Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու կուսակցության տեսլականը:

Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում»,-ասվում է կուսակցության հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ