23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ միջազգային հանրությունը պետք է դա վաղուց հասկանար. Նարեկ Գալստյան

Ադրբեջանցի մարդասպանին Հունգարիայից տեղափոխելն ու ներում շնորհելը Ադրբեջանի նախագահի կողմից կարող էր առիթ լինել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կասեցվեր կամ սառեցվեր, բայց ոչ դադարեցվեր, քանի որ որպես շփման խողովակ պետք է պահպանվի: Պետք է փոխել քննարկվող հարցերը, այսինքն պետք է դրվի մադրիդյան սկզբունքների փաթեթը փոխելու խնդիր: Լրագրողների հետ ահնդիպմանն այս տեսակետը ներկայացրեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը` անդրադառնալով ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված հայության արձագանքին:

Նա համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ միջազգային հանրությունը պետք է դա վաղուց հասկանար: Ստեփանակերտը պետք է վերադառնա ու ինքը ներկայացնի իր տեսակետները, վերաբերմունը:

Ինչ վերաբերում է միջազգային տարբեր ատյանների հայտարարություններին, այդ թվում նաեւ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւին, քաղաքագետն ասաց, որ դրանք ընդամենը քննադատող հայտարարություններ են: Նրա խոսքով` այդ հայտարարություններում նշված չէ, թե ինչ գործողությունների պետք է դիմել: Իսկ նրանք պետք է պահանջեն Ադրբեջանից վերադարձնել Սաֆարովին Հունգարիա: “Եթե չշտկեք վիճակը, որոշ պետություններ կսկսեն կիրառել պատժամիջոցներ: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ միջազգային հանրությունը ոչ միայն մտահոգ է, այլ նաեւ կոնկրետ քայլերի է դիմել”,- նշեց Նարեկ Գալստյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ