25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է դառնում. Հրապարակ

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը վերահաստատել է Արամ արք. Աթեշյանին որպես Կ. Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի կողմից վերջին մի քանի օրերին արված հայտարարությունները, որոնք ըստ էության պաշտոնական կերպով փոխանցեցին Թուրքիա պետության կեցվածքը հարցի առնչությամբ այլ ելք չէր թողնում, քան վերահաստատել այն, որ պատրիարքարանը վերադառնում է մեկ տարի առաջ եղած դրությանը:

Արդեն հայտնի է նաեւ, որ իր պաշտոնում վերահաստատվել է նաեւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը որպես Կրոնական ժողովի ատենապետ: Այլ կերպ քան ստեղծված իրադրությունը որակել որպես դարձ ի շրջանս յուր, անկարելի է: Սակայն այն ինչ արեց Արամ արք. Աթեշյանը, չափազանց վտանգավոր նախադեպ է բուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համար: Ըստ էության, նա ապացուցեց, որ վարչական իմաստով լիովին ինքնագլուխ է եւ այդպես կարող են լինել նաեւ Սփյուռքում գտնվող տարբեր թեմերի առաջնորդները:

Եթե օրինակ մի օր Ուկրաինայի իշխանությունները որոշեն, որ Գարեգին Բ-ն անօրինական կերպով է որոշել Ղրիմի հայկական եկեղեցական-ազգային համայնքները ինքնագլուխ կերպով տրաֆարետային ժողովների մեխանիզմներն օգտագործելով պոկել Ուկրաինայի Հայոց թեմի ենթակայությունից եւ դրել իր եղբոր` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի հոգեւոր իշխանության ներքո, ապա կարող են շատ հանգիստ անցանկալի անձ հայտարարել գործող թեմակալ առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին եւ առաջնորդ կամ փոխանորդ կարգել տեղի հայ հոգեւորականներից նրան, ով Կիեւի ներկայիս իշխանությունների հանդեպ ավելի ցանկալի է: Կամ նույնը կարող է լինել այլ որեւէ արտասահմանյան երկրում: Չէ, որ արդեն նման նախադեպ կա: Ստեղված իրադրության մեջ Գարեգին Բ-ն ընտրության լայն հնարավորություն չունի:

Կամ պետք է հաշտվի ստեղծված իրադրության հետ եւ այդպես նաեւ ապացուցի, որ ի սկզբանե ինքը հենց Արամ արք. Աթեշյանի կողմից է եղել եւ միայն այն պատճառով, որ հանրային աղմուկ կա, որոշել է լուռ մնալ եւ լռելյայն տեղի երեւելիների միջոցով գործել, կամ պետք է հայտարարի, որ Արամ արք. Աթեշյանը անհնազանդություն է ցուցաբերել իր հրահանգի հանդեպ եւ այդպիսով հարցը տեղափոխել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովի տնօրինությանը դնելով նաեւ Արամ արք. Աթեշյանին կախակայելու, կամ ընդհուպ` կարգալույծ անելու հարցը, հատկապես, որ Արամ արք. Աթեշյանին պատասխանատվության ենթարկելու հարցը քննվել է նաեւ Գերագույն Հոգեւոր խորհրդում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ