24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրանի անակնկալ ապտակը. Ժողովուրդ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին երեկ բացսւհայտել է ՀՀ իշխանությունների կեղծիքները: Մասնավորապես նա անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրին՝ բաց տեքստով հասկացնելով, որ այն մինչեւ այժմ կյանքի չի կոչվել ՀՀ իշ­խանությունների կողմից նախաձեռնո- ղականության բացակայության պատճառով:

«Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քպյլը կանենք»»,֊բառացի շեշտել է դեսպանը: Այսպիսով՝ Սաջադին բացահայտել է Իրան-Հայաստան այդպես էլ չիրականացված ծրագրի մութ մասերը՝ պարզորոշ հասկացնելով, որ երկաթգծի կառուցման ծրագրի տապալման մեղա­վորը հայկական կողմն է, որն այդպես էլ չվարձեց ներդրումներ անել այնտեղ: Եվ այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ կառավարությունը ոչ վաղ անցյալում նշում էր, թե դեռ պետք է ուսումնասիրել’ ծրագիրը տնտեսապես որ­քանով է ձեռնտու:

Խոշորամասշտաբ ու չափազանց կա­րեւոր տնտեսական նշանակություն ունե­ցող այս ծրագրի մասին վաղուց Է խոս­վում: 2008-ին Սերժ Սարգսյանը հանրու­թյանն ու Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարեց երեք խոշոր ծրագրերի մասին, որոնցից մեկը Իրան- Հայաստան երկաթգծինն Էր: «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու Է Իրան- Հայաստան երկաթուղու կառուցումը»,- շեշտեց նա: Սակայն Երկար սպասված շինարարությունն այդպես Էլ չմեկնարկեց: Իսկ այդ հայտարարությունից անցել Է արդեն 10 տարի: 2012 թվականին կա­ռավարության ծրագրում առաջին անգամ տեղ գտավ երկաթուղու շինարարության մասին դրույթը: 2013-ի ծրագրում նույն­պես երկաթգծի ծրագրին անդրադարձ կար: Իսկ 2008-2012 թվականների ըն­թացքում երկու անգամ Իրան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը թիվս այլ հարցերի, քննարկել էր նաեւ եր­կաթգծի ծրագիրը: Կառավարությունը ստեղծեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ, պայմանագրեր ստորագրեց «Ռասիա ՖԶԷ» անվամբ ըն­կերության հետ, որն, ի դեպ, գրանցված էր օֆշորային գոտում:

Երկաթգծի շինարարությունը պաշտո­նապես գնահատվեց 3,5 մլրդ դոլար: 2008 թվականից ի վեր իշխանությունները փորձում էին ներդրողներ գտնել’ շինա­րարության մեկնարկը տալու համար: Սկզբում նրանց հույսն Ասիական զար­գացման բանկն էր, հետո’ օֆշորային «Ռասիա ՖՋԷ» ընկերությունը: Նախորդ տարվա նոյեմբերին էլ տրանսպորտի, կա­պի եւ տեղեկատվական տեխնոլոգիանե­րի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար նախա­տեսված գումարից հնարավոր չէ առանձ­նացնել եւ տրամադրել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ