29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շրջադարձ Արցախյան հարցում. Ժամանակ

ST PETERSBURG, RUSSIA - JUNE 20, 2016: Azerbaijan's President Ilham Aliyev (L) and Armenia's President Serzh Sargsyan during a meeting with Russia's President Vladimir Putin to discuss the Nagorno-Karabakh settlement at Constantine Palace. Mikhail Metzel/TASS

Ðîññèÿ. Ñàíêò-Ïåòåðáóðã. 20 èþíÿ 2016. Ïðåçèäåíò Àðìåíèè Ñåðæ Ñàðãñÿí (íà ïåðâîì ïëàíå) è ïðåçèäåíò Àçåðáàéäæàíà Èëüõàì Àëèåâ (íà âòîðîì ïëàíå) âî âðåìÿ âñòðå÷è ñ ïðåçèäåíòîì ÐÔ Âëàäèìèðîì Ïóòèíûì â Êîíñòàíòèíîâñêîì äâîðöå. Ìèõàèë Ìåòöåëü/ÒÀÑÑ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին եւ նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին:

Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում դադարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զոհը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել եւս, երբ համանախագահներին ընդունելուց նույնիսկ ժամեր անց Ալիեւը հայտարարում էր անգամ Երեւանը գրավելու մտադրության մասին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբանությամբ:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում հայկական դիվանագիտության համարժեքության կապակցությամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր եւ ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիեւը որոշակի դիվանագիտական փակուղում է, եւ նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահության դրսեւորում են: Ալիեւն այդ վիճակում է ապրիլյան քառօրյայում տապալվելուց հետո, երբ ադրբեջանական ամբողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիրքի հարց:

Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտահայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փակուղում գտնվող Ալիեւը այդուհանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրավունք եւ նաեւ ագրեսիվ հայտարարությունների իրավունք: Սա փակուղու գի՞նն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրավունք, երբեմն նույնիսկ թույլատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ է, թե՞ պարզապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահոված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտական համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրեսորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերաբերմունքով:

Նախօրեին Սերժ Սարգսյանը Երեւանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցության, բայց որեւէ կարգավորում չի լինի, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել առավելապաշտությունից եւ Երեւանը նվաճելու զառանցանքի մեջ է: Ալիեւը խոսում է Երեւանը նվաճելու մասին, Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարում է, թե պետք չէ առավելապաշտություն: Այսինքն՝ Երեւանը խոսում է այն մասին, որ Բաքուն շատ է ուզում, եթե քիչ ուզի, Երեւանը պատրաստ է:

Սա, իհարկե, բանակցային օրակարգի տրամաբանությունն է, կամ այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքների, որոնք կազմում են օրակարգի առանցքը: Սրան զուգահեռ՝ Երեւանն, իհարկե, առաջնորդվում է մտայնությամբ, թե Բաքուն միշտ էլ ուզելու է ամբողջը, եւ այդ ֆոնին Երեւանը նման հայտարարություններով կարող է «ուշիմ» տեսք ստանալ Բաքվի խուլիգանության ֆոնին:

Բայց խոսքը վերաբերում է մարդասպանությանը, եւ ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք Երեւանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլ ռազմավարական իմաստով, այսինքն՝ այլ լեզվով խոսել համանախագահների հետ եւ ոչ թե փորձել խելոք երեւալ Բաքվի ֆոնին, այլ Բաքվի ֆոնին լինել ավելի նախաձեռնող եւ 3+2 ֆորմատը՝ երեք միջնորդներն ու երկու հակամարտ կողմերը, առնվազն գաղափարական-հռետորաբանական իմաստով ենթարկել կազմի փոփոխության՝ 3 միջնորդներ եւ երկու հայկական կողմեր՝ փորձելով աստիճանաբար ղարաբաղյան գործընթաց ասվածը լցնել այդ ֆորմատը բնորոշող տեքստային բովանդակությամբ

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ