23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հո իր հոր տանը չէ՞, որ ինչպես ուզենա, աշխատի»

Փետրվարի մեկին Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին   որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ այս որոշումը ժողովրդավարական է, ավելին՝ եթե քննարկումները լինեն փակ դռների հետևում, կլինի բանավեճ՝ նախարարների մասնակցությամբ։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում  նշեց.

«Դա խոսքի ազատության սահմանափակում է: Մեր Կառավարության  անդամները փորձում են հասարակությանը հասցնել այն ինֆորմացիան, ինչը որ իրենք են հարմար գտնում:  Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Ես ինքս կտրականապես դեմ եմ դրան: Ես ուրախ կլինեի, եթե կառավարության նիստերը անցկացնեին բաց,  լրագրողնբերն էլ  ազատ լուսաբանեին Կառավարության աշխատանքը: Ի՞նչ  իմաստ կա Կառավարության նիստերը փակ անցկացնելու մեջ», – ասաց Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա՝ Կառավարության նիստերը կարելի է դռնփակ անցկացնել բացառիկ դեպքերում, երբ  քննարկվում են այնպիսի  թեմաներ, որոնցում հույժ գաղտնի տեղեկություններ կան կամ այդ հարցերը վերաբերում են մեր երկրի ազգային անվտանգությանն ու պաշտպանությանը:

«Նման դեպքերում, այո՛, կարելի է նիստերը դռնփակ անցկացնել, բայց որ ուզում են բոլոր նիստերը փռնփակ անցկացնել, դա արդեն շատ զարմանալի է: Էդ ի՞նչ են քննարկելու, որ չեն ուզում՝ հասարակակությունն իմանա», – ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ամենևին էլ ընդունելի չէ այն պնդումը, թե լրագրողների ներկայությունից որոշ պաշտոնյաներ կարող են կաշկանդվել և դիսկուսիաներ չվարել:

«Դիսկուսիաները թաքուն պահելու առիթ  չկա: Իսկ եթե ինչ-որ պաշտոնյա Կառավարությունում կաշկանդվում է լրահգրողներից, ուրեմն նա իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու: Կառավարության անդամի գործունեությունը պիտի բաց լինի հասարակության առաջ: Որևէ մեկը կաշկանդվելու իրավունք չունի. հո իր հոր տանը չէ՞, որ ինչպես ուզենա, աշխատի, մարդիկ էլ մտածեն՝ նա կաշկանդվում է ու ձայն չհանեն», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ