20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հասարակությունն ինքն է իշխանություններին թև տալիս»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի բոյկոտելու,  մասնակցելու է փետրվարի 16-ին «Ելքի» նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որ վերաբերում է թանկացումներին:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝   քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի   հետ զրույցում նշեց. «Սա կլինի հերթական նիստը՝ առանց արդյունքների, քանի ոչ իշխանությունները տեսան՝  «Ելք»-ի նախաձեռնած հանրահավաքները շատ  փոքր քանակությամբ  փոքր քանակությամբ մարդկանց փողոց դուրս բերեցին, հետևաբար իշխանությունները կփորձեն ավելի ամուր դիրքերից ընդդիմանալ «Ելք»-ի նախաձեռնությունների հետ կապված: Այսինքն՝ հասարակությունն ինքն  է   իշխանություններին թև տալիս, որպեսզի թանկացումներն ավելի լայնամասշտաբ դառնան»:

Քաղաքագետը հիշեցրեց՝  թանկացումները, ցավոք, դեռ շարունակվում են.   վերջին օրերին  բենզինը դարձյալ թանկացավ: 
«Իսկ սա հետագայում հանգեցնելու է նրան, որ նաև ուրիշ ապրանքատեսակներ թանկանան», – եզրափակեց   քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ