25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե ինքն էր դանակահարել, ապա «մայկան» կճղեր և կփաթաթե՞ր վերքերը». Գրիգորն անմե՞ղ է

«Բերդում 2016 թվականի մարտի 19-ինկատարված սպանության համար  Բերդի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթևոսյանին մեղադրելու ապացույցներ չկան»,-այսօր՝ փետրավար 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գրիգոր Մաթևոսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Գրիգոր Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Փաստաբանը ներկայացրեց կատարվածը. «Գրիգորի մեքենան փչացել է, և նա գնացել է, որպեսզի սարքավորում բերի։ Այդ ժամանակ զանգում են իրեն և ասում են,որ մեքենան այրվում է։ Հետ է գալիս և տեսնում, որ մեքենան այրվում է, և կողքը բենզինի փոքր շիշ կա։ Բերդը փոքր քաղաք է, և Գրիգորը արագ ճշտում է,թե ովքեր և որ բենզալցակայանից են վերցրել վառելիքը»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ պարզելով հնարավոր անձանց շրջանակը՝ Գրիգոր Մաթևոսյանը հավաքում է շուրջ 40 հոգու և մեկնում նրանց տեսնելու։ Լևոն Բաղդասարյանը նկատում է, որ իր պաշտպանյալը սպանելու նպատակ չի ունեցել, քանի որ այդ դեպքում մենակ կգնար:

«Պայմանական եթե վերցնենք, որ Գրիգորն է դանակահարել երկու անձի, մեկը մահացել է, մյուսը՝ մարմնական վնասվածքներ ստացել, ապա կփախչեր, ոչ թե կմնար դեպքի վայրում, օգնություն կցուցաբերեր, «մայկան» կճղեր և կփաթաթեր վերքերը»,-մանրամասնեց փաստաբանը:

 «Դատարանում տուժողն ասաց, որ քաղաքի ոստիկանությունն իր առաջ դրել է հետևյալ պահանջը. կամ ասում ես, որ Գրիգորն է հարվածել, կամ կասենք, որ դու ես մասնակից, մենք մեր անելիքը գիտենք։ Այդտեղ դատախազը պետք է համապատասխան քայլեր աներ, պետք է պարզվեր` հայտարարության մեջ հանցակազմ կա, թե ոչ, և այլն։ Սակայն դատախազն անգործություն դրսևորեց»,-նշեց ՝ Գրիգոր Մաթևոսյանի շահերի պաշտպանը:

Ինչ վերաբերում է վկաներին, Բաղդասարյանն ասաց, որ վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ երեկոյան` ժամը 9-ի սահմաններում, Գրիգոր Մաթևոսյանի ձեռքին դանակ է տեսել։

Ասուլիսին ներկա մյուս փաստաբան Թադևոս Ալեքսանյանն էլ ասաց,որ Բերդի ոստիկանապետ Դալլաքյանն է ուղղորդել գործը. «Բերդի ոստիկանապետն ու իր տեղակալը սպառնացել են, խաբել են, թե Գագոն իրականում չի մահացել և ասել է,որ իրեն Գրիգորն է դանակով հարվածել, դու էլ նույնը կասես, ու այդպես էլ շարունակվել է։
Նա պատմում է, որ երբ տարել են առերեսման, Բերդի ոստիկանապետն ու տեղակալը  կանգնել են դռան մոտ և ասել՝ այսպես պետք է ասես,այլապես քեզ վրա կդնենք»։

Փաստաբաններն ասացին,որ անպայման իրավական հարթության վրա անելու են ամեն ինչ Գրիգոր Մաթևոսյանի շահերի պաշտպանության համար։

Հ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ