19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

«Տնօրենի համար յուրաքանչյուր երեխան 1 մլն դրամ է».Անահիտ Բախշյանը մանրամասնեց

download

«Երևանի հատուկ դպրոցներում սովորող երեխաների մեծամասնությունը առանձնահատուկ կրթության կարիք չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։
Բանախոսը նկատեց, որ  հատուկ դպրոցներում երեխաների թիվը վերջին տարիներին ավելացել է: Բախշյանի խոսքով դա պայմանավորված է  աղքատության և արտագաղթի հետ ։ «Երեխաների թվի ավելացումը ձեռնտու է և՛ դպրոցի տնօրեններին, որոնք յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ գումար են ստանում պետությունից, և՛ սոցիալական վատ պայմաններ ունեցող ծնողներին»,-նշեց Անահիտ Բախշյանը:

Կրթության փորձագետը ընդգծում է ՝ ՀՀ-ը վավերացրել է այն բոլոր միջազգային փաստաթղթերի տակ, որոնք վերաբերում են երեխայի իրավունքին, մանավանդ՝ կրթության, ընտանիքում ապրելու իրավունքներին.«Ըստ դրանց՝ գիշերօթիկները հնարավորինս պետք է քչանան, և հատուկ դպրոցների կարգավիճակը փոխվի, բայց հակառակն է լինում։ Ծախսվել են շատ մեծ գումարներ, բայց այսօր մենք ունենք Երևանում հատուկ 3 դպրոց, որտեղ աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է»,- հայտնեց Անահիտ Բախշյանը։

Նրա խոսքով՝ ամոթ է, որ ներկայումս Հայաստանում նման վերնագրով դպրոցներ են գործում։ Բացի դրանից, նրա կարծիքով՝ պատշաճ գնահատված չէ, թե հատուկ դպրոցներում սովորող երեխաներից քանիսն իսկապես նման խնդիր ունեն․ «Տնօրենի համար յուրաքանչյուր երեխան 1 մլն դրամ է, իսկ ծնողները ուտելիքի խնդրից են պրծնում»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ