24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ը չի բոյկոտի «Ելք»-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ը չի բոյկոտելու, այլ մասնակցելու է փետրվարի 16-ին «Ելքի» նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որ վերաբերում է թանկացումներին:

«Այդ նիստին, իհարկե, լինելու է նույնը ինչ լսումների ժամանակ: Մենք կարողացել ենք արտահայտել ու հիմնավորել իրավիճակը, բայց, հարգելով մեր ընդդիմադիր գործընկերներին, կմասնակցենք նիստին»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել՝ կապված Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ, որոնք էլ, իրենց մեկնաբանությամբ, բերել են թանկացումների: Նախքան այդ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ՝ հրավիրվել էին լսումներ, որոնցից «Ելքը» գոհ չէր մնացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ