19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը կլուծի տան վարձի հարցերը. Հրապարակ

Ըստ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ կառավարության անդամի բնակարա­նային պայմանների ապահովումը կլինի պետական հոգածության ներքո: Մասնավորապես՝ կառա­վարության անդամի նստավայր քաղաքում բնակարան չունեցող կա­ռավարության համապատասխան անդամին, իր դիմումի համաձայն, տրամադրվելու է տվյալ քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման առավելագույն չափը սահմանելու է վարչապետը:

Նշենք, որ «ՀՀ Ազգա­յին ժողովի պատգամավորի գոր­ծունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում են ստանում մի շարք պատգամա­վորներ: Նոր նախագիծն ամրա­գրում է նաեւ, որ կառավարության անդամն իր լիազորությունների ժամկետում ստանում է տարկետում պարտադիր զինվորական ծառայու­թյունից եւ ազատվում զորահավաքներից, վարժական հավաքներից:

 

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ