24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկապարտեզ կառավարությունում. Առավոտ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նա­խագահ Շուշան Դոյդոյանը մտավախություն ունի, որ կառա­վարության նիստերի դոնփակ դաոնալուց հետո ալիքի նման նույն նախաձեռնությամբ փակվեյու են մյուս կառույցների նիստերը եւս: Երեկ հրա­վիրված «ՀՀ կառավարության դռնփակ նիստեր, ժողովրդավա­րության հետքա՞յլ, թե՞ արդյունա­վետ աշխատելաոճ» թեմայով քննարկմանը անդրադառնալով պաշտոնյաների հիմնավռրումներին, թե դոնփակ նիստերը հնա­րավորություն չեն տալիս արդյու­նավետ աշխատել՝ տիկին Դոյդոյանը հարցրեց.

«Ատացվում է՝ նա­խորդ տասը տարիներին ձեր կա­ռավարությունը գործել Է հակադե­մոկրատական, ոչ արդյունավետ: Անընդհատ պնդում են, որ սա խոսքի ազատության հետ կապ չունի, ուղղված Է աշխատանքի արդյունավետության բարձրացմա­նը: Արտահայտվելու ազատությու­նը միայն խոսելը չէ, այլ այն, որ լրագրողներն ազատ մուտք պիտի ունենան: Փակելով նրանց մուտքը՝ նախ ոտնահարվում է նրանց ուղ­ղակի, անմիջական տեղեկատվու­թյուն ստանալու իրավունքը: Սա ազդելու է նաեւ հանրության՝ տե­ղեկատվություն ստանալու իրա­վունքի վրա, քանի որ լրագրողնե­րը պարզապես միջնորդ են»:

Այն արդարացումներին, թե տե­սախցիկների ներկայությունը նիս­տերի ընթացքում կաշկանդում է պաշտոնյաներին, Շուշան Դոյդոյանն արձագանքեց. «Այդպես էլ պետէ է լինի: Լրագրողի դե­րը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է, որ նրանք ոչ թե որոշեն՝ միլիոնավոր դրամներ պետք է ծախսեն կոնյակ, մարտի ութի նվեր­ներ, ամանորյա շքեղ հան­դիսություններ անելու հա­մար, այլ որ հանրության համար օգտակար բան անեն»:

Շուշան Դոյդոյանը վստահեցրեց՝ այս որոշմւսմբ հանրությունը տեղեկատվա­կան վակուումի առաջ է կանգնելու: Տիկին Դոյդոյանը հիշեցրեց՝ երկու տարի առաջ կառավարությունն առաջարկություն էր արել աոցանց հեռարձակել նիս­տերը, ու հարց բարձրացրեց՝ հե­տեւաբար այս երկու տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որ հիմա նույն ոգեւորությամբ փակ դռների ետեւում անցկացնելն են պնդում:

Քննարկմանը ներկա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստեց՝ լրագրողներն ամենեւին կառավարության նիստերի դահլիճում չեն, այլ առանձին սենյակում՝ մոնիտորի միջոցով են հետեւում նիստին, ուստի որեւէ կաշկանդվածություն չկա. այդ տեսախցիկները կառավարության անդամները չեն տեսնում, եւ մի­այն նիստից հետո են լրագրողնե­րը մոտենում նրանց:

Ըստ պարոն Մելիքյանի՝ այս որոշումը վկայում է այն մասին, որ պաշտոնյաները պատրաստ չեն հանրային դեմք լինելու: Նա վրդովվեց. «Եթե դուք պետական գաղտնիք չեք քննար­կում, այդ հարցերի մեջ գաղտնիք չկա, բայց շատ կարեւոր է հան­րության համար, ինչու եք փա­կում: Այստեղ եւ կոոուպցիոն ռիս­կեր եմ տեսնում, եւ հասարակու­թյան հետ ոչ թափանցիկ աշխա­տելու միտում: Իսկ նման աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, այլ հակա­ռակը: Այնպես որ՝ Դավիթ Հարությունյանն այն, ինչ պնդում է, շատ լավ հաս­կանում է, որ փակ աշխատանքը չի կարող ժողովրդավարության արտահայ­տում լինել: Երբ ինքը հա­կառակն է պնդում, նույնիսկ ձայնն է դողում»:

Պարոն Մելիքյանը հիշեց­րեց՝ օրինագծի մեջ կա մեկ այլ դրույթ, որտեղ ասվում է, որ կառավարության ան­դամների ելույթները պետք է համահունչ լինեն ընդհա­նուր քաղաքականությանը: Սա հասկանալի է. թիմա­յին աշխատանք է իրականաց­վում, եւ նախարարի երւյթը պետք է համապատասխանի: Սակայն պարոն Մելիքյանն անընդունելի համարեց այն, որ սրան զուգահեռ ասվում է, որ պետք է նախարարը վարչապետից թույլտվություն վերցնի հարցազրույց տալու հա­մար.

«Սա արդեն մանկապարտեզային հարաբերություն է կառա­վարության ներսում»: Անդրադառնալով պաշտոնա­տար անձանց այն արդարացում­ներին, թե զարգացած երկրներում՝ Անգլիա, էստոնիա եւ այլն, նիս­տերը դռնփակ են, երեւանի Մա­մուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց. «Բոլոր նշված երկրներում կան այլ միջոց­ներ հանրությանն իրազեկ պահե­լու եւ թափանցիկ աշխատելու հա­մար: ՀՀ-ում այդ միջոցները մշակված չեն, չեն կիրառվում: Որպես դրանց փոխհատուցում՝ որոշվեց բաց նիստեր անցկացնել»: Դաոնալով նախարարների՝ վար­չապետից թույլտվություն ստանա­լու մասին պահանջին՝ պարոն Նավասարդյանը նկատեց, թե դա նախարարությունների ցանկությու­նից էլ է բխում. «Ուղղակի, երբ այդ արգելքը չկա, նրանք չգիտեն՝ ինչ պատասխանել: Մեզ մոտ իրավի­ճակ է ստեղծվել, երբ բացի նա­խարարից, դու չես կարող որեւէ տեղեկություն ստանալ նախա­րարության աշխատակիցներից»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ