20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուզո՞ւմ ես տանեմ քեզ առյուծի վանդակ. Հայկական Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանը «Մուլտի գրանդ» հյուրանոցում երեկ բնապահպանության նախարարությանը մեքենաներ նվիրելա արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցե­րին: Հարցին՝ ինչպե՞ս կարող է բնության սիրահարն անազատության մեջ առյուծ պահել, Ծսաուկյանը պատասխանել է. «Ուրեմն, եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես իրենց վրա: Այդպիսի առյուծներ աշխարհում չկան, եւ առյուծներ, եւ վագրեր: Առյուծի քաշը կես տոննա է, այնքան գեղե­ցիկ ու Ծառակյանին շատ սիրում է, երբ ցանկանաս, քեզ ցույց կտամ»: ԲՀԿ նախագահը նշել է, որ եթե իր պահած առյուծներին բաց թողնեն, նրանք չեն կարողանա ապրել բնության մեջ, քանի որ վան­դակներում են պահվել: «Նրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել: Եթե հիմա բաց թողնես, որս չեն կարող անել, որովհետեւ նրանք հիմա գեներով… ասենք, աղիտակ առյուծ դու որտե՞ղ կարող ես տեսնել»,- ասել է Գագիկ Ծաոուկյանը՝ նշելով, որ ինքն այդ կենդանիներին անտառից չի բռնել: Ծառուկյանի խոսքով՝ ինքը մի հատ աղիտակ վագր է նվիրել Երեւանի կենդանաբանական այգուն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ