25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրիգոր Միրզոյանը ծննդյան օրվա մի մասը նշել է Հայաստանում, մյուս մասը՝ Ռուսաստանում

Օրերս ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը նշեց  ծննդյան տարեդարձը։ Henaran.am-ի  հետ զրույցում երգիչը  նշեց՝ ծնունդը նշելու հաճելի արարողությունը մեկնարկել է գեսգիշերին՝ 00։00-ից սկսած։

«Ծննդյանս օրը նշեցի ընկերներիս, հարազատներիս հետ միասին։ Հենց  այդ օրը՝ ցերեկը,  մեկնեցի Մոսկվա, և այսպես ասած՝ ծննդյան արարողության շարունակությունը նշեցի Մոսկվայում», – նշեց Գրիգոր Միրզոյանը։
Երգիչը նշեց՝ բնականաբոր, ծննդյան օրվա առթիվ հաճելի ու գեղեցիկ նվերներ է ստացել, բայց այդ նվերներից, թերևս, ամենայուրահատուկ նվերը եղել է իր տեսահոլովակը․ Գրիգոր Միրզոյանն ինքն իր համար նվեր է պատրաստել։

«Վերջերս տեղի ունեցավ իմ «Յար նազանի»   երգի   պրեմիերան։  Հեղինակը կանադահայ Գրիգոր Բանանցն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Մնացականյանը։ Նախապես որոշված էր, որ մեկ այլ երգի հիման վրա պետք է տեսահոլովակ նկարահանվեր,  սակայն լսելով հարազատներիս, ինչպես նաև մասնագետների  և հատկապես Լելյա Սարիբեկյանի խորհուրդը՝  որոշեցի, որ   տեսահոլովակ կնկարահանենք «Յար նազանի»   երգի    հիման վրա։ Տեսահոլովակի   գլխավոր հերոսուհին  Էլեն Նահապետյանն է, մյուս տեսարաններում  ևս  խաղացել են տաղանդավոր մարդիկ։ Տեսահոլովակի կայացման հարցում մեզ օգնեց նաև «Մագա դանս» ստուդիայի  պարային խումբը, ինչպես նաև  դիմահարդար Աստղիկ Վարդանյանը», –  նշեց Գրիգոր Միրզոյանը։

Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով  գյուղում, մյուս մասը՝ Էջմիածին քաղաքում։

«Տեսահոլովակի նկարահանման օրն անձրևում էր, հետևաբար որոշակի կադրեր փոխվեցին, բայց ռեժիսորի հմտության շնորհիվ ամեն բան իր տեղն ընկավ», –  եզրափակեց եչգիչը։

 
 
 

27848899_1548191721963598_1597031440_n

27847844_1548191608630276_716408653_n 27935657_1548191595296944_819829985_n 27935442_1548191598630277_1600276892_n 27939677_1548191678630269_473443774_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ