20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ:

Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած տարի գրեթե չի փոխվել, արտադրված ապրանքային արտադրանքը գումարային  արտահայտությամբ համալրվել է շուրջ 30 տոկոսով։ Աճը պայմանավորվել է հիմնականում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ։

Նշենք նաև, որ 2017թ. ընթացքում հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 900 հազար խոր. մետրով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են շուրջ 5 մլն տոննա հանքաքար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ