25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանում գտել են անհայտ կորած հայ գործարարի դին

ՌԴ Ստավրոպոլի մարզի Նովոպավլոսկ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվել է ավելի վաղ անհայտ կորած հայ գործարար Գևորգ Բազինյանի դին, այս մասին գրում է rusarminfo.ru կայքը:

ՌԴ քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունից հայտնել են, որ մահացածի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են բռնի մահվան հետքեր, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահացածը Գևորգ Բազինյանն է։

Հայտնի է, որ 64-ամյա հայ գործարարին վերջին անգամ տեսել են 2017 թվականի հոկտեմբերին՝ իր գլխավորած գործարանում: Աշխատանքի վայրից նա հեռացել էր «Գազել»-ով, որն ավելի ուշ գտել էին անտառային գոտուց 100 մետր այն կողմ՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից քիչ հեռու:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Картинки по запросу Геворка Базиняна.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ