20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եվրախորհրդարանի որոշումը՝ Թուրքիայի ներքաղաքական դրության վերաբերյալ

Եվրախորհրդարանը (ԵԽ) եկել է այն եզրակացության, որ Թուրքիայում դեռևս պահպանվող  արտակարգ դրությունը նպատակ ունի ճնշել երկրի ընդդիմությանը, սահմանափակել խոսքի և մտքի ազատությունը:

Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ԵԽ-ն քննարկում է անցկացրել «Թուրքիայում մարդու իրավունքների դրությունը» թեմայով: Քննարկումից հետո Թուրքիայի ներքաղաքական ներկայիս վիճակը դատապարտող որոշում է ընդունվել:

Որոշման մեջ ասվել է, որ ԵԽ-ն խորապես մտահոգված է Թուրքիայում օրենքի գերակայության բացակայությամբ: Դրա հետևանքով սահմանափակվում է երկրում խոսքի և մտքի ազատությունը, ճնշումներ են գործադրվում մեդիա կառույցների, լրագրողների նկատմամբ: Ընդ որում շեշտվում է, որ դրությունը գնալով վատարանում է:

Որոշման մեջ պահանջվել է ազատ արձակել այն լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք Թուրքիայի իշխանությունների քմահաճույքով են հայտնվել անազատության մեջ: 

Հիշատակվել են այն լրագրողները, որոնք կալանավորվել են այն բանի համար, որ դժգոհ են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից:

Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին մասնավորապես ասել է.

«Անշուշտ, Թուրքիան իրավունք ունի պատասխանատվության ենթարկել 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին: Սակայն այս պահին արտակարգ դրությունը օգտագործվում է ընդդիմադիր զանգվածներին լռեցնելու համար»:

Վերոնշյալ որոշումն արդեն դատապարտվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Պաշտոնական Անկարայի կարծիքով՝ ԵԽ-ն նման որոշում ընդունելիս կիրառել է «երկակի չափորոշիչներ»: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ