28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաբայան Սամո չի, այլ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է  Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:

Դատաքննության սկզբում լրացուցիչ ելույթի իրավունք տրվեց Սանասար Գաբրիելյանին: Գաբրիելյանը նշեց, որ ստեղծավ իրավիճակի հիմքում ինքն է կանգնած և Արմեն Պողոսյանն էլ իր խնդրանքով է փորձել վաճառվող զենք գտնել:

«Արմենին շատ գրագետ կնիկ ունի ու ուզում էինք, որ ՕՐՕ դաշինքի միջոցով պատգամավոր դառնա: Սա է պատճառը, որ տրուբի մոտ  ՕՐՕ դաշինքի նկար է եղել»,-նշեց Սանասար Գաբրիելյանը:

Դատարանը Գաբրիելյանին զգուշացրեց, որ պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա չտրամադրի և եթե նման ինֆորմացիայի մասին է խոսելու՝ նիստը դարձնեն դռնփակ: Գաբրիելյանը ասաց, որ չի տրամադրելու գաղտնի ինֆորմացիա:

«Ես զինվորական եմ , կոչումով փոխգնդապետ և առաջին օրից շարժման մեջ եմ: Ես Բելոռուսիայից քառասունմեկ միավոր զենք եմ տեղափոխել պատերազմի ժամանակ, որով կռվել են իմ տղաները:Ես քսան տարվա ծառայության թոշակս թողել եմ էս պետությանը, դա մոտավորապես, այս պահին, մի քսան միլիոն դրամ կկազմի: Ուզում եմ ասեմ, որ կան հաj տղերք, որոնք սիրում են այս ազգը: Հրթիռը նվիրելու էի բանակին»,-նշեց Գաբրիելյանը:

Խոսքի մեջ Գաբրիելյանը նկատեց. «Բաբայան Սամոն միայն զենքի պիտանելիությունն էր գնահատելու»:

«Բաբայան Սամո չի՝ Գաբրիելյան,այստեղ պետք չի ցույց տալ, թե ինչ աստիճանի վրա են Ձեր ընկերական հարաբերությունները:Ոչ թե Բաբայան Սամո, այլ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան»,-ամբաստանյալին ընդհատեց նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ