25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը. ԱԺ նախագահ

Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը խորհրդարանում դրվեց քվեարկության: Վարման կարգով խոսելով Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ սրանով և մի քանի այլ փոփոխություններով երկիրը, իշխանությունները գնում են սուպերվարչապետական համակարգի: Ըստ նրա՝ անթույլատրելի է, որ կարևոր գործընթացներից դուրս են մնում ԱԺ նախագահը, հանրապետության նախագահը: 

Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը երկրի դեմքն են, նույն կարգի ճանաչումն ունեն, ինչ դրոշը, զինանշանը, և նրանց պետք չէ պատասխանատվություն զրկել, և ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահն էլ պիտի ընդգրկվեն Անվտանգության խորհրդի կազմում:

ԱԺ փոխնախագահ, <Ծառուկյան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք էլ մտահոգություններ ունեն, սակայն գտնում են, որ երկրին անհրաժեշտ է անվտանգության խորհուրդ, այս իսկ պատճառով կողմ կքվեարկեն:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատեց. <Սահմանադրությամբ տրված մեր կարգավիճակը խնդրում եմ չիջեցնել, մենք ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա, մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պիտի վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը>:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 89 կողմ, 7 դեմ ձայներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ