18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրդեհ Իջևանում, 70-ամյա քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Փետրվարի 9-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գտնվող «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրում:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մենուա» հյուրանոցառեստորանային համալիրին հարակից կիսակառույց շինությունում (25 քմ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շինության ներսից, տարբեր աստիճանի այրվածքներով, դուրս է բերվել 1948 թ. ծնված Տ. Ա.-ը, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:48-ին, մարվել՝ 02:20-ին: Ամբողջությամբ այրվել է կիսակառույց շինությունը (մեկ հարկանի):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ