23 Փետրվարի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Ալիևի պոպուլիստական հայտարարությունը դուրս է խելամտության սահմաններից»

3cc2aff7-1142-1000x708-100-scale

Փետրվարի  5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրամանագիր  ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի վաղ   Ադրբեջանի  իշխանությունները հայտարարել էին, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին   2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Բայց, արի ու տես, Ալիևը որոշել է փոխել ընտրությունների օրը։

Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ  նախատեսվում է ՝  նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշումներ կայացնել

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն են հայտնել «Մուսավաթ»-ից Իսա Ղամբարը, դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն և գործող նախագահ Իլհամ Ալիևը։  Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է՝ Ադրբեջանի նախագահը երկիրը կգլխավորի 7 տարի:

  Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հինգշաբթի օրը համագումարի ժամանակ հանրապետության գործող նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել է որպես թեկնածու արտահերթ նախագահական ընտրություններում:

Ընտրական տեխնոլոգիաներ ուսումնասիրող, ԵՊՀ դասախոս Հարություն Ծատրյանը  կարում է ՝  Ադրբեջանում նոր նախագահական ընտրությունների անցկացման հրամանի ստորագրումը ոչ այնքան Ալիևի կողմից շտապողականություն է, որքան օր առաջ գրեթե լուծելի հարցը լուծելու։

«Ալիևը պատրաստվում է իր՝ արդեն 4-րդ նախագահության շրջանին։ Չորրորդ նախագահության շրջանին է պատրաստվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Սա ևս կարևոր հանգամանք է։ Հայաստանում էլ տեղի կունենա կառավարման մոդելի արդեն որոշված փոփոխությունը։ Ու այս ամենը կլինի գարնանը։ Ինչո՞ւ չլուծել նախագահության հարցն ավելի արագ, եթե կարելի է․ սա է Ալիևի տրամաբանությունը»։

Հարություն Ծատրյանը հիշեցրեց՝ մեծ հաշվով՝ Ալիևը  նա մրցակիցներ չունի։ Ընդդիմադիր կուսակուցությունները դեռևս չեն կարող մրցել գործող վարչակազմի հետ։

«Կուզենայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ադրբեջանական ընդդիմությունը գրեթե նույնպիսի ճգնաժամ է ապրում, ինչպիսին այսօր հայաստանյան ընդդիմությունն է։ Իլգար Մամեդովի շուրջ կհամախմբվեն մարդիկ, սակայն Ալիևի իրական մրցակիցը հենց Ալիևն է։ Ադրբեջանի նախագահն այդ մասին լավ գիտի։  Այն, որ Ադրբեջանում ամեն ինչ հանգիստ չէ, դա պարզ է, բայց չէի ասի՝  խժդժություններ են հասունանում։ Կան դժգոհություններ, հասարակությունը չի տեսնում փոփոխություն։ Ի դեմս Իլհամ Ալիևի՝ ադրբեջանցիներից շատերը չեն տեսնում փոփոխություններ, որոնք ցանկալի են հասարակությունում։

Կուզեի, որ Հայաստանը չփորձեր իր կառավարման մոդելի փոփոխությունը կապեր ավելի դեմոկրատական երևալու հետ։ Դա միջազգային հանրությանը լավ ծանոթ երևույթ է։ Հայաստանի շատ քաղաքացիներ ևս գիտեն, թե դեպի ուր է տանելու այս նոր կառավարման համակարգը», –  ասաց Հարություն   Ծատրյանը։

Վերջինս ընդգծեց՝ Ադրբեջանի դիրքերն այս առումով ոչ լավ են, ոչ վատ։ Աշխարհը ծանոթ է բռնապետությանը, միահեծան կառավարման մոդելներին։ Հետևաբար նշյալ տեսակետը փաստարկված չէ։

«Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։
Կուզեի անդրադառնալ նաև ընդամենը ժամեր առաջ Ալիևի կողմից հնչեցրած՝ «պետք է վերադարձնել Երևանը» պոպուլիստական հայտարարությանը։ Սա կարծես առաջին կոչն է, որով Ալիևը հաստատում է՝ ինքը դեռևս ծրագրեր ունի, ժողովուրդը պետք է շարունակի հավատալ իրեն։ Պոպուլիզմի այսօրինակ դրսևորումներ մենք կտեսնենք մոտակա ամիսներին։ Սա նորություն չէ, թեև դուրս է խելամտության սահմաններից», –  եզրափակեց Հարություն Ծատրյանը։

 

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ