29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մանրամասներ թուրք նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

soylu

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ:

«Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը:

Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, որ պետությունը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում պատրաիարքի տեղապահ :

Ասլանգիլը ցավալի է համարել, որ նամակում տեղ գտած տվյալները շարադրված են եղել անփութորեն և նկատել է, որ նամակը գրվել է հապճեպ: Նա հիշեցրել է, որ պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանին այդ պաշտոնում ընտրել է պատրիարքության հոգևոր խուրհուրդը և այդ նույն խորհուրդն էլ դադարեցրել է նրա լիազորությունները: Ասլանգիլը, հիշեցնելով, որ հոգևոր խորհրդի որոշմամբ է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանգստյան կոչվել և ընտվել պատրիարքի տեղապահ՝ ընդգծել է, որ այս բոլոր գործընթացներն ընթացել են համաձայն եկեղեցական օրենքների:

Փաստաբանը քննադատել է նահանգապետարանին պատրիարքարան ուղարկված նամակում Գարեգին արք. Բեքչյանի հասցեին կիրառված «այսպես կոչված տեղապահ» արտահայտության համար՝ նշելով, որ ընտրված անձին նման կերպ դիմելը պատշաճ չէ:

Հանդիպմանը ներկա հայկական հիմնադրամների ղեկավարների մեծ մասը կոչ են արել վայրկյան առաջ ընտրություններն անցկացնել, որոշներն էլ հայտնել են, որ դժվար կլինի աշխատանքները Աթեշյանի հետ շարունակել:

Հանդիպման վերջում Սոյլուն պատասխանել է Ասլանգիլի քննադատություններին: Նա նշել է, որ պետությունն ունի օրենքներ, որոնց շրջանակներում էլ գործում է: Բացի այդ, ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի, պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին: Սոյլուն հանտել է, որ հանդիպման մասին տեղեկություններ կփոխանցի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել մեկ ամիս հետո:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ