21 Մարտի, Հինգշաբթի, 2019

Տորթ-հարսնացու՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ /ֆոտո/

46973

Այս հարսնացուն իրականում արձանիկ չէ, այն տորթ է։ Հիջաբով հարսնացուի տեսքով այս տորթը ներկայացվել է Դուբայում եւ արժե մեկ միլիոն դոլար։

Տորթը ստեղծվել է հինգ օրում, դրա հեղինակը հրուշակագործ դիզայներ Դեբբի Ուինգհեմն է։

Տորթը ցուցադրվել է Դուբայում՝ միջազգային առևտրի կենտրոնում։ 

Արևելյան հարսնացուի բնական մեծության կերպարը՝ սպիտակ զգեստով ու հիջաբով, պատրաստված է կրեմից ու շոկոլադից։ Տորթը ստանալու համար պահանջվել է կրեմից երկու հազար ծաղիկ ու մարցիպանից հազար մարգարիտ։ Շոկոլադե քանդակի ձեռքին իսկական ադամանդ է։ 

Ուինգհեմը նշել է, որ աղջկա ձեռքի ադամանդը իսկական է, ինչի շնորհիվ հրուշակագործության այդ գլուխգործոցի գինը աճում է մինչև մեկ միլիոն դոլար։

 

 

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ