28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտին-Էրդողան-Ռոհանի 2-րդ գագաթնաժողովը կկայանա Ստամբուլում

f5a7c1952764e0_5a7c19527651c

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի՝ Սիրիայի հարցով 2-րդ գագաթաժողովը տեղի կունենա Ստամբուլում:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Աֆրինում ու Իդլիբում տեղի ունեցող զարգացումները:

Հաղորդվում է, որ կողմերը համակարծիք են եղել Թուրքիայի երաշխավորությամբ լարվածության թուլացման գոտի հայտարարված Իդլիբում դիտակետեր ստեղծելու հարցում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աստանայի գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել Արևելյան Գուտայի հումանիտար վիճակին:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով 3 երկրների նախագահների 1-ին գագաթաժողովը տեղի էր ունեցել 2017-ի նոյեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ