25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խթանում ենք նորեկներին դեպի ԱՀ զինված ուժեր.նախարար/տեսանյութ/

«Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից»,-այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը անդրադառձավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին, որով «Գույքահարկի մասին» գործող օրենքով՝ ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի զինված ուժերում կամ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող անձինք:

«Այս տարբերակով մենք ծանրաբեռնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որովհետեւ գույքահարկը ՏԻՄ-երի համար եկամուտի էական աղբյուր է: Մենք ունենք ավելի նպատակային գործիք, որով խթանում ենք նորեկներին դեպի Արցախի Հանրապետության զինված ուժեր»,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ