19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծումը հակասահմանադրական է

Ազգային ժողովում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, ինչը և օրենքով սահմանվում է:

Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, որ սրանով միայն առանձնացվում են փոխվարչապետի լիազորությունների շրջանակները, այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է տրվում լիազորությունները, օրինակ վարչապետի բացակայության դեպքում, ոչ թե ասվում է, թե առաջին փոխվարչապետը մյուսից գերակա դիրք ունի: «Ես այստեղ Սահմանադրության որևէ խախտում չեմ տեսնում»,-նկատեց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ սա նույնն է, թե սահմանվի օրենքով, որ պատգամավորի տեղակալը նրա բացակայության ժամանակ ընդունում է քաղաքացիներին, օրենքներ է գրում: «Մենք նման բան չունենք օրենքով, չունենք նման պաշտոն, դա հակասահմանադրական է»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ