25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոստումը կատարվել է. եղել է 856 մլն դոլարի ներդրում

 
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ փետրվարին կոչով դիմել է սփյուռքին և ասել, որ ՀՀ-ում նոր փոփոխություններ են սկսվում, եկե՛ք ՀՀ և ներդրումներ կատարե՛ք: Պատգամավորը հետաքրրքվեց՝ ինչ արձագանքներ կան:
 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ թե ինչքան է կոնկրետ վիճակագրությունը, փետրվարին հանձնարարվել է բոլոր նախարարություններին հաշվետվություն ներկայացնել: Ինչ վերաբերում է իր խոստմանը՝ 840 մլն ներդրումային ծրագրերին, ապա ըստ Կարապետյանի՝ այս պահի դրությամբ արդեն իսկ ապահովել են՝ եղել է 856 մլն դոլարի ներդրում: «Այն բոլոր ծրագրերը իրագործվել է, որից 540մլն-ը մասնավոր սեկտորից է, ցուցակը մոտ օրերս կլինի, կուսամնասիրեք»,-ասաց վարչապետը և նշեց, որ նաև մարզերի մասով վիճակագրություն կլինի, որտեղ 190 մլրդ դրամի ներդրում է կատարվել 856 մլն դոլարից դուրս: «Մնացած տվյալները ԱՎԾ-ն կներկայացնի»,-ասաց նա:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ