29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

_VAG6600 copy

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին:
Նախարար Հարությունյանն ընդգծել է պարբերական բնույթ ստացած մասնագիտական հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:
Մասնավորապես, արդարադատության նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին, մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին ու դրանց վերաբերյալ փորձագիտական խմբի առաջարկություններին:
Հանդիպման ավարտին Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին օրենքների նախագծերի մշակման աշխատանքներում արդյունավետ համագործակցության համար:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ