19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանցավոր խումբ «Աշտարակ կաթ»-ում

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը վստահ է ՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ, որը խաբեությամբ փորձել է 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել: Այսօր այս մասին վերջինս նշեց «Հենարան» մամուլի ակումբում։
Բանախոսը տեղեկացրեց՝ վերոնշյալ մանրածախ առևտուր իրականացնողները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն մինչև 2016 թվականի դեկտեմբերը, այսինքն՝ մինչև ընկերության սնանկ ճանաչվելը, աշխատել են ահա այսպես․ ընկերության առաքիչները բերել են մի խմբաքանակ կաթնամթերք, ստացել են կանխիկ գումար, որը հետագայում մուտքագրել են ընկերության հաշվապահություն, ապա մուտքագրված գումարի դիմաց ստացել վճարման անդորագիր, իսկ հաջորդ խմբաքանակը մանրածախ առևտրի խանութ բերելու ժամանակ տվել են նախորդի վճարման անդորրագիրը և նոր խմբաքանակը՝ ստանալով նորի դիմաց կանխիկ վճարը:
Այսպես մանրածախ առևտուր իրականացնողները կանխիկ գումար ներկայացնելով են աշխատել և պարտքեր չեն կուտակել որոշակի ժամանակահատված։

«Բայց, անցել է մոտ մեկ ու կես տարի և առանց նախազգուշացնելու, առանց այդ մասին ծանուցելու, տեղեկացնելու, հանկարծ դատի են տվել և գումար են պահանջում: Հիմա վճարման անդորագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից: Հարցը պարզելու համար խնդրանքով դիմել ենք իրավապահ կառույցների ղեկավարներին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ «Աշտարակ կաթ»-ում գործող այդ խմբի գործողություններում մենք տեսնում ենք խարդախության հանցակազմ պարունակող տարրեր, որը քրեորեն պատժելի արարք է»,- ասաց Արթուր Աթոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ