19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված բացահայտում է ինքն իրեն

8047115051_dfb34ed6ea_b

Աստծո նկարագրությունը սեփական անձի մասին, դուրս գրված Աստվածաշնչից: 

Ես գոյություն ունեի մինչև երկնքի և երկրի արարելը: Եվ երբ որ երկիրը և նրա մեջ լինող ամեն բան կանցնեն, Ես կլինեմ: Ես տիեզերքը ներդաշնակության մեջ Եմ պահում ամենափոքր ատոմից մինչև ամենամեծ համաստեղությունը:

Եվ ամեն ինչ Իմ ձեռքերի մեջ է: Արևը քողարկվում է Իմ ստվերի մեջ: Ես երկիրը հաստատել Եմ իր հիմքերի վրա և նրա վրա հանգստացնում Եմ Իմ ոտքերը: Ես խառնում եմ գետերն ու օվկիանոսները Իմ մատներով և լեռները ցնցում եմ Իմ շնչով: Ես կատարելապես սուրբ Եմ և բացառապես տարբեր: Չկա ոչ ոք Ինձնից առաջ և Ինձ նման, ով կարող է հարցականի տակ դնել այն, ինչ Ես արել Եմ կամ պիտի անեմ:

Իմ թագավորությունը հավիտենական է և գոյություն ունի հավիտյանս հավիտենից: Ես երկրի թագավորների Ղեկավարն Եմ: Ես խաղաղության Իշխանն Եմ և թագավորների Թագավորը, Թագավորը արդարության, Թագավորը փառքի, Թագավորը դարերի, Թագավորը երկնքի, Թագավորը Իմ ժողովրդի: Ես Եմ տերերի Տերը:

Ես Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն Եմ: Ես Եհովա Իրենն Եմ՝ քեզ Ապահովողը, Ես Եհովա Ռաֆան Եմ՝ քո Բժիշկը, Ես Եհովա ՄեքեդեյշՆ եմ՝ քեզ Սրբացնողը, Ես Եհովա Ռոհին եմ՝ քո Հովիվը: Ես Բարձրյալ Աստված Եմ՝ քեզ Ազատագրողը, քեզ Արձակողը և քեզ Փրկողը: Ես քո Վահանն եմ, Զորությունը և Պաշտպանը:

Ես Եմ քո հավիտենական Աստվածը: Ես Եմ ալֆան և օմեգան՝ սկիզբը և վերջը: Ինձնից առաջ չկար ոչ մի աստված և Ինձնից հետո էլ չի լինելու: Ես՝ միայն Ես Եմ Տերը, և Ինձնից բացի չկա ուրիշ Փրկիչ, Ինձնից բացի չկա ուրիշ աստված:

Հրեշտակները և երկնային արարածները երկրպագում են Ինձ: Ես Իմ փառքը ուրիշ մեկին չեմ տա և չեմ կիսի Իմ արարչագործությունը ոչ ոքի հետ: Ես նախանձոտ Աստված Եմ: Ես մաշող կրակ Եմ: Ես երկնային բանակների Հրամանատարն Եմ և Իմ առջև քանդվում են թագավորությունները, և ծնկում են իշխանավորները: Ես քո նավահանգիստն Եմ փոթորկի ժամանակ: Ես քո ապահովությունն Եմ փորձությունների մեջ: Ես եկա՝ գերիներին ազատություն շնորհելու, թույլերին զորացնելու, կաղերին բժշկելու, կույրերին տեսողություն տալու:

Ես եկա՝ ձեզ կյանք տալու և ավելին: Ես եկա, որ դու Ինձ ճանաչես: Ես եկա, որ դու ճանաչես Իմ անսահման սերը, չվերջացող բարությունը, Իմ անչափելի ողորմությունը և երբեք չավարտվող շնորհը: Իմ ներողամտությունը ոչ մի սահման չունի, և Իմ ընդունելությունը ոչ մի թերություն չի ճանաչում՝ ո՛չ գույն, ո՛չ ռասա, ո՛չ հարստություն, ո՛չ աղքատություն:

Իմ մեջ դու մաքրված ես և Ինձնով սրբագործված: Ես աննկարագրելի Եմ, անըմբռնելի, անդիմագրավելի և անհաղթահարելի: Երկինքները չեն կարող պարունակել Իմ փառքը: Մահը չի կարող սպառել Ինձ, և կյանքը չի կարող լինել Ինձնից դուրս: Ամեն ծունկ Իմ առջև կխոնարհվի, և ամեն լեզու կխոստովանի, որ Ես Եմ մեծագույն «ԵՍ ԵՄ»-ը, որ Ես Եմ աստվածների ԱՍՏՎԱԾԸ…

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ