24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը վստահեցնում է՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ լավ ապրեն, սակայն դեռ շատ քայլեր կան անելու, որպեսզի գնաճն, օրինակ, մեղմացվի: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Գնաճի պատճառները, պատգամավորը չգիտի, որոնք են, սակայն դրանք մենաշնորհի հետ չի կապում: 

Ինչ վերաբերում է ծխախոտի դեմ պայքարի համար առաջարկվող տուգանքների չափերին՝ մասնավորապես մինչև 250 հազար դրամ սահմանվելիք տուգանքին, Մանուկյանն ընդգծեց, որ դրանք քայլեր են՝ միտված ժողովրդի առողջությանը։ «Յուրաքանչյուր մարդ չի ուզում ծխի, ուզումա թարգի։ Մեր ժողովրդի համար հիմա մենք բարգավաճ վիճակ պետք է ստեղծենք, որ սկսեն իրենց առողջության մասին մտածեն», – նշեց նա։

Իսկ վարչապետի պաշտոնում նա տեսնում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ «Նա հրաշալի է ղեկավարում: Անփոխարինելի մարդ չկա, բայց այս պայմաններում նա հրաշալի ղեկավարում է»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ