29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տոտալ վերահսկողություն

Без названия (4)

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են: «Որովհետև այն միջամտություն է մարդու անձնական կյանքի հարգանքի իրավունքին և այդ միջամատությունը նախատեսված չէ Սահմանդրությամբ, ավելին այն հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը,-ասաց նա:

Վարման կարգով խոսեց նաև նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով կառավարության վերջին շրջանում առաջարկվող և ընդունվող նախագծերը տոտալ վերահսկողություն է մարդկանց կյանքի նկատմամբ: Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ: «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 88 կողմ, 9 դեմ քվեակությամբ: «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 90 կողմ 9 դեմ քվեարկությամբ: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը ընդունվեց միձայն՝ 98 կողմ: Ելքի կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 99 կողմ քվեարկությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ