29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեցեդիվ չկա, բայց էլի մերժում են. փաստաբանը կդիմի ՄԻԵԴ/տեսանյութ/

Snapshot - 320

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանին կրկին մերժեցին: Արդեն 23 տարի պատիժը կրող Գրիգորյանը շարունակ «բղավում է», որ ինքը այլևս ուրիշ մարդ է և երազում է վերադառնալ տուն:

  Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:Սա ստեփանի Գրիգորյանի բազմաթիվ հայերից ևս մեկն էր:

  «Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը ինչով է հիմնավորելու որոշումը: Ասենք, կարող է նշել, որ 20 տարվա ընթացքում երկու տույժ է ունեցել, դա պատճառ չէ: Ձեւական բնույթ է կրում տույժի առկայությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: 

  Անկախ հանձնաժողովը մերժել էր ցմահ դատապարտյալին, որպես հիմք ընդունելով այն, որ առկա է ռեցեդիվի հանգամանք: Առաջին ատյանի դատարանն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողովի  որոշումը:  Նախորդ դատական նիստին  վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հետաձգել էր նիստը՝ պարզելու ՝ ռեցեդիվի հանգամանք առկա է, թե՝ ոչ:Պարզվեց ռեցեդիվի հանգամանք չկա, սակայն դատարանը կրկին մերժեց ցմահ դատապարտյալին:

Փաստաբանը նշեց, որ վճռաբեկ դատարանից մերժում ստանալու դեմքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ