20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կառավարությունը թող փակ նիստ անցկացնի, թափանցիկությունը կմնա ԱԺ-ի վրա»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ նախագահ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  Կառավարությունը գիտի՝ մեկ էլ,  ինչ նախագիծ   էլ  պատրաստի, ԱԺ-ում անցնում է, հետևաբար նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկը մեծ խնդիր չի դառնալու. մեծամասնությունը  ԱԺ-ում  ինչպես որոշի, այդպես էլ կլինի:

«Եկե՛ք  պառլամենտական համակարգի հետ  չխառնենք այն, թե ինչ է ստացվել  արդյունքում։ Կառավարությունը թող փակ նիստ անցկացնի, թափանցիկությունը կմնա ԱԺ-ի վրա: Ի վերջո,  պետք չէ դրանից թևաթափ լինել, այլ պետք է ուղիներ գտնել,  մտածել՝  ոնց ենք անելու։ Նոր մշակույթ ենք ձևավորելու, ինչն անսովոր է։ Ցանկացած իրավիճակում, երբ կառավարությունը հասկանում է, որ կարող է իր համար հարմարավետ մոտեցում ձևավորել, անում է դա։ Հիմա օգտագործում են Անգլիայի և Գերմանիայի փորձը, հետո ուրիշինը կօգտագործեն», –  ասաց բանախոսը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ