20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էրդողանի այցը Վատիկան և Իտալիա ուղեկցվել է բողոքի ցույցերով (լուսանկարներ)

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատիկանյան այցի կապակցությամբ 24 ժամով արգելվել էր հանրահավաքների կազմակերպումը, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ կարողացել են բողոքի ցույց իրականացնել։

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ ցուցարարները, իրենց ձեռքերում պահելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշները, բողոքել են Թուրքիայի գործողություններից Աֆրինում, որտեղ տեղի քրդական ուժերի դեմ Անկարան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան։

Բողոքի ցույցն ուղեկցվել է Իտալիայի ոստիկանության հետ բախումներով, որոնց ժամանակ տուժածներ են գրանցվել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ կան նույնիսկ ծանր վիրավորներ։

Ոստիկանությունը, արցունքաբեր գազ կիրառելով, փորձել է ցրել ցույցի մասնակիցներին։ Որոշ մարդիկ բերման են ենթարկվել, իսկ վիրավորները հոսպիտալացվել են։


 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ