28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կարծում եմ՝ պարոն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»

armen-rustamyan-634x445

«Մենք վերլուծել ենք այն հանդիպման արդյունքները, որն ունեցել ենք նախագահի թեկնածուի հետ: Քննարկել ենք ավելի բաց: Քանի պարոն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք ինքներս էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում, ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն խնդիրները, որոնք մենք ենք կարևորում նոր Հայաստանի համար, համահունչ են իր մոտեցումների հետ: Նա լիարժեք պատկերացնում է իր առաքելությունը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին:

Պատգամավորի խոսքով՝ նախագահի պաշտոնն առանցքային է, ամենևին էլ «Անգլիայի ձևական թագուհին չէ», ունի աշխատանքի հստակ դաշտ:
«Մեզ օդ ու ջրի պես պետք է մի անաչառ անձնավորություն, մի անկողմնակալ անձ, որը կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետևի, որ Սահմանադրությանը չհակասեն օրենքները, որոշումները: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»,- շեշտեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ