29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, ասում ենք՝ պարուրել են» (տեսանյութ)

«Ներկայացվել են բազմաթիվ տարբերակներ, առաջարկներ, և դրանց մեջից ամենաընդունելին մեզ համար էլ եղել է այս տարբերակը, որը ներկայացվել է հանրությանը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի մասին:

Նշենք, որ համացանցում հայտնված տարբերակը մեծ քննարկումների առիթ է դարձել:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ամեն մեկն Արամ Մանուկյանի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, և թե ինչ տեսք պիտի ունենա արձանը: Նա ընդգծեց, որ իշխանությունը որևէ ձևով չի խառնվել, իրենը չի պարտադրել այս հարցում, և այն, որ ասում էին՝ իշխանությունների պարտադրածն է այս տարբերակը, որ նվաստացնեն Արամի կերպարը, այդպիսի բան գոյություն չունի:

Ինչ վերաբերում է նրան, որ դրոշն ընկած է գետնին, ապա Արմեն Ռուստամյանն ասաց. «Նախ գետնին չի ընկած, մեկն ասում է, որ Արամին բարուրել են մանուկի նման, ասում ենք՝ պարուրել են, չի կարելի նկարներով եզրակացության գալ»:

Պատգամավորը չի հիշում, որ մի արձան լինի, որ բոլորի սրտով լինի, ամեն անգամ, նույնիսկ Սասունցի Դավիթի արձանի վերաբերյալ են տարընկալումներ եղել:

«Այդպիսի հակակրանքով նայել ու հայտարարություններ անել մեզ տեղին չի, մեզ չի էլ սազում դա սկզբից նսեմացնել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ