25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարձակում հենց Ազգային ժողովում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նստաշրջանը: «Ելք»-ի կողմից բարձրացվեց պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի: Առաջարկվում է սահմանել, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, որոնցից 6-ը ՀՀԿ-ն է նշանակում, 3-ին Ծառուկյանը, 1-ը ՀՅԴ-ն, մեկը՝ «Ելքը»: 

Նա նկատեց, որ խորհրդարանը, որպես քաղաքական մարմին պետք է ապահովի իրավական կարգավորման մեխանիզմը՝ հավելելով, որ այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն պետք է ապահովել, որ այն մտնի օրակարգ: «Տեղի է ունեցել պատգամավորի նկատմամբ ոտնահարում, Ազգային ժողովը կդադարի վստահելի լինել, եթե նման կերպ շարունակվի: Մենք կոչ ենք անում քվեարկել մտցնել օրակարգ այս հարցը, որպեսզի քննարկենք՝ հանձնաժողով ստեղծենք, թե չէ, գործնական ապահովենք այն իրավունքը, որ բացասական եզրակացությամբ նախագիծը մտնի նիստերի օրակարգ ու քննարկվի»:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ ի սկզբանե ընդունելի չի եղել այն հանգամանքը, որ հանձնաժողով ստեղծելու որոշման մասին վերանագրում մատնանշում են կոնկրետ անձանց, ովքեր հասարակության կամ գործընկերների մոտ կարող են ստեղծել կանխակալ վերաբերմունք: «Մեր առաջարկն այն է, որ ստեղծենք հանձնաժողով միջադեպի վերաբերյալ, որովհետև կամա, թե ակամա գործ ենք ունենում անմեղության կանխավարկածի հետ: Ի սկզբանե, հանձնաժողովը դեմ չի եղել, խոսքն այն մասին է եղել, որ վերնագիրը հստակեցվի, ինչը չի ընդունվել «Ելք» խմբակցության կողմից»,-ասաց նա:

Քվեարկության դրվեց քննարկման նախագիծը, այն չընդունվեց ձայների 9 կողմ, 6 ձեռնպահ, 52 կողմ հարաբերակցությամբ:

«Ելք»-ից պատգամավոր Էդմոն Մարուքյանը քվեարկությունից հետո արձանագրեց, որ պատգամավորը կարող է հարձակվել պատգամավորի վրա քաղաքական հողի վրա, ու մարդկանց քաղաքական իրավունքները, հայացքները կարող են ոտնահարվել հենց այս շենքում:  

Հիշեցնենք, որ պատգամավորների միջև միջադեպ էր եղել. Փաշինյանը հայտարարել էր, որ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, իսկ Գեղամյանն էլ ի պատասխան նշել էր, որ եթե հարձակված լիներ, ապա Փաշինյանն իսկապես կտուժեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ