19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնդապետի հրատապ հայտարարությունը /տեսանյութ/

Իննը ամիս առաջ կալանավայրից ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարում է` իր նկատմամբ հետապնդումներ են սկսվել և չի բացառվում , որ կրկին ինչ որ մեղադրանքով քրեական գործ հարուցեն:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը ընդգծեց, որ կալանավայրից դուրս գալու օրից իրեն հետևում են:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում էր  մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում էին, որ դա  քաղաքական հետապնդում էր պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

 Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել էին  Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Վոլոդյա Ավետիսյանը համաներմամբ ազատ արձակվեց :

Կալանավայրից դուրս գալուց հետո Վոլոդյա Ավետիսյանը չի դադարեցրել պայքարը: Նա միացել է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն  Հայաստան պետության ճակատին»: 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ