19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկիրը նստեցրել են պարտքի ասեղի վրա ու կործանում են. Արամ Սարգսյան

«Կառավարության ղեկավարը ԱԺ-ում փորձեց հիմնավորել, որ տնեսության մեջ 4 տոկոս գնաճը տնտեսությանը օգուտ է: Վարչապետն ասում  է՝ ժողովուրդ ջան այս թանկացումները Ձեզ համար են ու դրա համար շնորհակալություն հայտնեք, տարեք մեր նկարները դրեք Ձեր տներում, ում մեր առաջ մոմ վառեք, քանի որ ուրիշ երկրներում 10 տոկոս թանկացումներ են, իսկ մեր երկրում 2,5 տոկոս»,-«Ելք» խմբակցության այս պահին ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը:

Սարգսյանը ընդգծեց, որ խնդիրը շատ խորքային է և պետությունը երկիրը նստացնում է պարտքի ասեղի վրա:

«Հայաստանի տնտեսությունը քայքայվում է և այդ տնտեսության ողջ մնալու համար պետք է պայքարենք: Քանի որ եթե այսպես գնա դեռ 30 տարի մեր տնտեսական ցուցանիշները չեն բարձրանա»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ