29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ լսումները դարձան «ձեռառնելիք». «Ելք»-ի հանրահավաքը մեկնարկեց

27847754_1542108779170933_484359726_n

Քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի «Ո՛չ թանկացումներին» հանրահավաք-երթը:

Հանրահավաքը բացեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ նախատեսված երթի ժամը փոփոխվել է, քանի որ ցանկանում են շատ քաղաքացիների մասնակից դարձնել երթին:

«Բարի երեկո սիրելի պայքարող մարդիկ, բարի երեկո Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Մարդիկ, ովքեր բարձր քաղաքացիական գիտակցություն ունեն: Հունվարի 18-ին մեկնարկեց «Ելք» դաշինքի երթ-ակցիան, որով մենք խորհրդարանական լսումներ հրավիրեցինք: Լսումներ, որոնք մեղմելու մասին էին, բայց իրականության մեջ դարձան ձեռառնելիք: Պարզվեց, որ կարագը ավելի օգտակար է, քան ձեթը և այդ պատճառով է կարագը թանկացրել: Վարչապետը ասեց, որ թանկացումները կապված են հարևան երկրների հետ:Ասում են՝ բենզինը թանկ է, գազով երթևեկեք, գազը թանկ է ՝ ոտքով ման եկեք: Արդեն ասում են՝ կոշիկնել է թանկացել ու ոտքով գնալնել է դժվարանում»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Մարույքանը ընդգծեց, որ հունվարի 1-ից սկսած թանկացումները կապված են ակցիզային հարկի թանկացման հետ.«Ցինիզմը այն է, որ այս համընդհանուր թանկացումների ֆոնին բենզինը էլի թանկացել է: Սիրելի քաղաքացիներ առանց մոբիլիզացիայի հնարավոր չեն փոփոխություններ և «Ելք» դաշինքը ունի կոնկրետ նպատակ»:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

27718770_1542108725837605_1960719519_n 27721161_1542108695837608_1861820216_n 27721409_1542108772504267_1236604505_n

27781052_1542108859170925_69648144_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ