20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը գտել է ելքը

Ադրբեջանի մասնակցությունը «Վիքինգ» երկաթգծային նախագծին թույլ կտա բեռներ ներգրավել Կենտրոնական Ասիայից ու Չինաստանից դեպի Եվրասիական տրանսպորտային միջանցք` TRACECA։ Այդ մասին հայտնել են Լիտվայի երկաթգծերից։

Նշվում է, որ Ադրբեջանի երկաթգծերը հանդես է եկել առաջարկությամբ` իրականացնել բեռնափոխադրումներ նաև դեպի Իրան։

Բացի այդ՝ «Վիքինգը» նախատեսվում է միացնել Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին։ «Վիքինգ» ծրագրի անդամ են Լիտվան, Բելառուսն ու Ուկրաինան․ Ադրբեջանն այդ ծրագրին միացել է 2016թ.-ին։

Ուկրաինան ու Բելառուսը Բաքու-ղազախական Ալյաթի նավահանգստով, ինչպես նաև Բաքու-Թուրքմենշաբի ուղղությամբ՝ լաստանավային փոխադրումներով դուրս են գալու կարևորություն ունեցող թուրքմենական, իսկ Իրան–Ադրբեջան երկաթգծի շահագործման մեկնարկից հետո՝ նաև Իրանի շուկա։

Ադրբեջանը դառնում է վերորնշյալ երկրների պատուհանը դեպի թյուրքական աշխարհ՝ Կենտրոնական Ասիա ու Սինցզյան, ինչպես նաև հակառուսական արտաքին քաղաքական վեկտոր ունեցող երկրներին՝ Վրաստան, Ուկրաինա միջանցք տրամադրում՝ ՌԴ շրջանցելու և ՌԴ-ից տարանցիկ կախվածության թուլացման համար:

Ադրբեջանի միացումը ՌԴ-ին շրջանցող ցանկացած տրանսպորտային, էներգետիկ միջանցքի աջակցություն է ստանալու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից` հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության թուլացման ռազմավարությունից ելնելով։

 Արտեմ Բալասանով
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ