24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարտոֆիլագործությունը մեզ համար կարեւոր եւ եկամտաբեր ճյուղ է.նախարար

Կարտոֆիլագործությունը մեզ համար կարեւոր ճյուղ է,  այն եկամտաբեր է, ունենք այս գործում  հմտացած  արտադրողներ,  եւ  մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից   հայտնում են, որ հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով:  Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի  տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտեւեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք  հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել եւ արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:

Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրեւային ոռոգման համակարգի ներդրման եւ  նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում` կարեւորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձեւավորման  մեջ:

Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաեւ այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ