20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք զարգացման հեռանկար չունի.Աշոտ Մելիքյան

«Լուրջ առարկություններ կան օրինագծում տեղ գտած մի շարք դրույթների հետ»,-այսօր՝ փետրվարի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքին,հայտարարեց
խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագիծը մեկտեղել է 7 տարվա բոլոր փոփոխություններն ու լրացումները՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ.« ՀՀ-ն արդեն տարիուկես է անցել է թվային հեռարձակման, բայց չունի մասնավոր մուլտիպլեքս՝ թվային հեռարձակման ցանց։ Պետական մուլտիպլեքսը մրցակցության բացակայության պայմաններում կարող է թելադրել իր կանոնները։ Այսինքն՝ բացառվում է փոքր և միջին բիզնեսի ստեղծում»։

Աշոտ Մելիքյանը նկատում է, որ մասնավոր մուլտիպլեքսները կարող են ընդգրկել ամբողջ հանրապետությունը կամ մարզը, համայնքը։

Բախոսը  անդրադարձավ նաև  տեղական հեռուստաընկերությունների խնդրին։ նա նշեց, որ թվայնացման գործընթացից դուրս է մնացել տեղական 10 հեռուստաընկերություն, որոնք գործում են անալոգային ռեժիմով։

«Այդ ընկերությունների վիճակն օրեցօր վատանում է, և նրանք ամեն պահի կարող են փակվել։ Բացի այդ, չլուծված է մնում նաև հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմն ընտրելու կարգը»,-մանրամասնեց Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստում հավանության է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի մշակումը պայմանավորված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններով։

Լրագրողական կազմակերպությունները ներկայացրել են նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ իրենց տեսանկյունը, ըստ որի՝ նախագծի մշակման ընթացքն իրականացվել է ոչ թափանցիկ և այն ուղարկվել է ՀՀ կառավարություն՝ առանց հանրային քննարկման ներկայացնելու: Նրանք պահանջում էին ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։ Մինչդեռ օրենքը կազմած Արդարադատության նախարարությունից հայտարարել էին, որ սահմանված կարգով նախագիծը դրվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, և այս ընթացքում լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ