20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի ակնկալեք որևէ հրաշք տեսնել ձեր տանը` Տնօրհնեքի արարողությունից հետո

Մի ակնկալեք որևէ հրաշք տեսնել ձեր տանը` Տնօրհնեքի արարողությունից հետո: Հրաշք կկատարվի այն ժամանակ, երբ տան անդամները երկյուղ կունենան օրհնված տանը սուտ խոսել, վիրավորել միմյանց, դավաճանել միմյանց: Հրաշքը կատարվում է, երբ դուք կատարում եք ձեր նվազագույն, պարզ պարտականությունները, և ձեր ներկայությամբ ու արարքով չեք ոտնահարում տան անդամների իրավունքները: 

Նայենք մեր ընտանիքներին, մեր մերձավորների ընտանիքներին, և առհասարակ մեր շուրջը: Քանի խաղաղ ընտանիք կգտնենք, որ քրիստոնեական շիտակ կյանքով է ապրում: Ապրում` ոչ թե ցույց է տալիս, որ ապրում է: Նայենք մեզ` որպես քրիստոնյաների, ինչպես ենք վարվում մյուս քրիստոնյաների կարիքների և նեղությունների հետ: Նայենք մեր հարուստներին և նայենք մեր կարիքավորներին:

Նայենք ծնող երեխա հարաբերություններին, այր ու կին հարաբերություններին և առհասարակ մարդկային բոլոր հարաբերություններին: Պատկերը ողբալի է: Այս երևույթը չի շրջանցում գրեթե ոչ մեկի ընտանիքը: Քրիստոսի քարոզած քրիստոնեությունը հաստատ սա չէր: Քրիստոնյան քրիստոնյայի կողմից ավելի  շատ է փորձության մեջ ընկնում քան սատանայից: Սթափեցնող խոսքեր անընդհատ պետք է հնչի հոգևորականների կողմից:

Հարգանքս բոլոր հոգևոր նկարագրի տեր հոգևորականներին, բայց մեր` աշխարականներիս վիճակը ողբալի է համընդհանուր անտարբերության պատճառով: Աշխարականը ասում է հոգևորականի պարտքն է հավատացյալին դաստիարակելը, իսկ հոգևորականը ասում է հավատացյալի անտարբերությունն է պատճառը:

Արդյունքում ամեն օր մարդ է մեռնում`չմկրտված, չապաշխարած, Աստծուն չճանաչած և չխոստովանած, էլ չեմ ասում առանց թաղման կարգի ու քահանայի աղոթքի թաղած: Իրոք ո՞ վ է սրա պատասխանատուն: 

Իսկ սաղմոսն ասում է. «Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ  լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում»։

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ