23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պյոտր Սվիտալսկին ոգեվորված է. Շիրակում առաջ են գնում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Աշոցքում փետրվարի 3-4-ը կազմակերպել էին դահուկավազքի փառատոն Աշոցքի դահուկավազքի կենտրոնում։

Պրոֆեսիոնալ մարզիչների դահուկավազքի վարպետության դասեր, ձմեռային խաղեր ու մրցաշար՝ մանկական, տղամարդկանց 5 կմ և կանանց 2,5 կմ դահուկային մրցավազք՝ դասական ոճով: Փառատոնին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Փառատոնի ընթացքում իրենց դահուկային հմտությունները ցույց տվեցին շատերը, այդ թվում՝ նաև ԵՄ պատվիրակության ղեկավարը, ով նշվեց, որ  Եվրամիության շնորհիվ Աշոցքը կվերածվի դահուկավազքի կենտրոնի,  «Եվրոպական միությունն այս ծրագրի մեջ ներգրավված է երկու պատճառով։ Առաջին պատճառն այն է, որ Հայաստանում մենք ցանկանում ենք խրախուսել առողջ ապրելակերպը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ միասին, և հուսով ենք, որ դահուկավազքը, ընտանիքների կարևոր ու անբաժանելի մասը կդառնա, իսկ երկրորդ պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք օժանդակել այս տարածաշրջանի զարգացմանը, հատկապես, Աշոցքի, Ամասիայի ու Արփիի»:

Շիրակի մարզպետը նշեց. «Շնորհակալություն ենք հայտում Եվրամիությունից՝ Շիրակն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար: 2018 թվականին Եվրամիության ծրագրերը կնպաստեն մարզի զարգացմանը, այսինքն՝ Շիրակը դադարում է ընկալվել որպես մի մարզ, որն օգնության կարիք ունի, այլ դիտվում է որպես մի մարզ, որն ունի զարգացման մեծ ներուժ»:

Դահուկավազքի փառատոնին մասնակցում էր ՀՀ տարբեր մարզերի, նաեւ օտարերկրացի 70 քաղաքացի․ աչքի ընկած մասնակիցներին պարգևատրեց  ԵՄ դեսպանը:

27459764_1625089054211684_7177200342121865586_n 27545458_1625089414211648_6063400209189156408_n 27657992_1625089077545015_6317821309369227367_n FB_IMG_1517736402337

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ