21 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2019

Ողբերգական վթար Աշտարակ-Գյումրի ճանապարհին. «Օպել»-ի վարարոդը տեղում մահացել է

82f490bc4e184964c1600489f940f79d.thumb

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 56-ամյա Գագիկ Առուշանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 34 AT 603 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ