19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը բարդ վիրահատության է ենթարկվել

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած  38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնից:

Արդեն հայտնել էինք, որ  Էդգար Նավասարդյանը  տարբեր ծանր վնասվածքներ էր ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նա սկզբում  վիահատել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արշավախմբի անդամներից` 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ևս վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Էդգար Նավասարդյանիվիրահատությունը բավականին բարդ է եղել: Բժիշկներից պահանջվել է 4 ժամ, որպեսզի մետաղական ինտրամեդուլյար ձողերով վնասված ոսկորները հավաքեն

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս 18 հոգանոց խումբը ձնաբքի մեջ էր ընկել: Արշավախմբի անդամներից մեկը՝ Նաիրի Սիմոնյանը, մահացել է, 22-ամյա Հրաչյա Հարությունյանն ու 38-ամյա Էդգար Նավասարդյանը մի շարք վնասվածքներ են ստացել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ