21 Մայիսի, Երկուշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատել է «գործադուլ» արած աշխատակիցներին.«Հրապարակ»

default

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։

Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։

Այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի, ով, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել եւ հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։

Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաեւ, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչեւ «վերջին կոպեկն» ստացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ