25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք չէ սպասել գանգատների, և նոր միայն դիմել բժշկի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ճառագայթային ախտորոշման» բաժանմունքի ղեկավար, բ. գ. թ. Հովհաննես Վարդևանյանը մեր հասարակությանը   հորդորեց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, և  անհարժեշտ չէ  սպասել, որ գանգատներ լինեն, որ մարդը դիմի բժշկի. հարկավոր է  հետազոտվել:

«Եթե գանգատներ են առաջացել, ուրեմն պրոցեսը զարգացում է ապրել, պետք չէ սպասել դրանց:

Հարկավոր է հետևել աշխարհում ընդունված տարբերակին, երբ որ աղջիկը հասնում է սեռահասունության տարիքի, ինչ-ինչ պարբերականությամբ այցելում է գինեկոլոգի: Եթե ամեն ինչ նորմալ է,  սկզբնական շրջանում պարտադիր չեն հաճախակի հետազոտությունները, բայց արդեն 35 տարեկանից սկսած հետազոտությունները ցուցված են բոլորին: Այդ ժամանակ որոշում են հետագա հետազոտությունների պարբերականությունը»,-ասաց նա:

Բանախոսը շեշտեց՝  35-40 տարեկանն այն շրջանն է, երբ կինը տարեկան մեկ անգամ պետք է անցնի մեկ մամոգրաֆիկ հետազոտություն, ինչը կարող է կանխարգելել քաղցկեղը, ինչպես նաև նախապես ախտորոշել   հիվանդությունը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ